Մալիի հյուսիսը հումանիտար աղետի եզրին է: Այսպես են կարծում Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունում:
Ինչպես տեղեկացնում է կազմակերպության կայքէջը, իրավապաշտպաններն ապստամբ տուարեգների ցեղերին կոչ են անում անմիջապես թույլատրել հումանիտաևր կազակմերպությունների մուտքը երկրի հյուսիս, որպեսզի խուսափեն խաղաղ բնակիչների շրջանում մահվան դեպքերից: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Արևմտյան Աֆրիկայի հարցերով Amnesty International-ի փորձագետ Գաետանա Մուտուի խոսքով` տուարեգների բռնազավթած քաղաքներում բռնկվել է թալանի և համընդանուր քաոսի ալիքը, սննդի, ջրի և դեղորայքի պաշարների մեծ մասն սպառվել է, խանութները` թալանվել, իսկ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները փախել են երկրից:
Հիշեցնենք, որ Մալիում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում: Ապստամբությունը սկսվել էր Կատի զորամասից, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Բամակոյից 15 կմ հեռավորության վրա: Մարտի 22-ին ապստամբները գրավել էին նախագահահակն նստավայրը:
Տուարեգները Մալիի հյուսիսն անվանում են Ազավադ ու ձգտում են հասնել այդ տարածքներում անկախ պետության ստեղծմանը:










































