Ամերիկյան դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել մեքսիկական «Խուարես» նարկոկարտելի առաջնորդներից մեկին` Խոսե Անտոնիո Ակոստա Էռնանդեսին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Էռնանդեսը դատական նիստերի ժամանակ գործարքի է գնացել հետաքննության հետ և ընդունել իր մեղքը փողերի լվացման, թմրամիջոցների առևտրի ու շորթման, ինչպես նաև 7 մարդու սպանության մեջ:
Էռնանդեսը, որը նախկինում եղել է մեքսիական ոստիկանության սպա, գլխավորել է «Լա Լինեա» կազմակերպությունը` «Խուարեսի» ռազմական թևը, որի անդամներ զբաղվում էին մարդկանց առևանգմամբ` փրկագին ստանալու դիմաց:
Մեքսիկական իշխանության տվյալներով` Էռնանդեսը մասնակից է ավելի քան մեկուկես հազար սպանության:
Նա կալանավորվել էր մեքսիակական անվտանգության ուժերի կողմից 2011 թ. հուլիսին, իսկ 2012 թ. մարտին նրան արտահանձնել էին ԱՄՆ-ին:
Նրա արտահանձման ձևական պատճառ էր դարձել վերջինիս մասնակցությունը 2010 թ. Սյուսադ-Խուարես քաղաքում ԱՄՆ հյուպատոսության խորհրդատուի սպանությանը:
«Խուարեսը» մեքսիկական խոշորագույն նարկոկարտելն է։ Այն ղեկավարում է նարկոթրաֆիկի զգալի մասը, որն ուղարկվում է ԱՄՆ:







































