Թմրադեղերի վաճառքով զբաղվող մեքսիկական նարկոկարտելի գլխավոր անդամներից մեկը ԱՄՆ-ում հինգշաբթի օրը դատապարտվել է ցմահ ազատազրկման. իշխանությունները նրան մեղադրում են ավելի քան 1500 սպանությունների մեջ:
The Jerusalem post-ը հաղորդում է, որ 31-ամյա Խոսե Անտոնի Ակոստա Հերնանդեսը մեղավոր է ճանաչվել 11 տարբեր կետերով, այդ թվում՝ սպանություններ, սպանության փորձեր, գողություններ ու թմրադեղերի վաճառք:
ԱՄՆ շրջանային դատավոր Քեթլին Քարդոնը Տեխասում Հերնանդեսին ցմահ ազատազրկման է դատապարտել:











































