ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը ևս մեկ անգամ դիմել է իր հնարավոր մրցակցին` ասելով, որ այլևս «չի կարողանում սպասել» այս տարի հանրապետականների հետ մրցելուն` նրանց ներկայացնելով Ամերիկայի վերաբերյալ իր տեսլականը:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ` իր մեկնաբանություններում Օբաման ընդունել է, որ Միթ Ռոմնին Հանրապետական կուսակցության թեկնածուների շարքում առաջատարն է, և ասել է, որ պատրաստ է մրցել նրա հետ:
Դեմոկրատ նախագահն իր աջակիցներին ասել է, որ իրենք պատրաստվում են չափազանց կարևոր քննարկման, և ինքն այլևս սպասել չի կարող, բայց ուրախ է, որ «ճշմարտությունն իր կողմն է»:










































