Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ Ալ-Իսլամի վրա հարձակվել են բանտում: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Հաագայի միջազգային դատարանի անանուն ներկայացուցչին:
Ոչ մի մանրամասնություն զրուցակիցը չի հայտնել: Քադաֆիի որդու առողջական վիճակի մասին ևս տեղեկություններ չկան:
Սեյֆ Ալ-Իսլամ Քադաֆին ազատազրկված է 2011 թ. նոյեմբերից։ Նրան ձերբակալել էին երկրի հարավում: Ալ–Իսլամը մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցանքների համար, որոնք իրականացվել են Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Ենթադրվում է, որ նրա դատը ընթանալու է հայրենիքում, բայց կոնկրետ ժամանակը դեռ հայտնի չէ:
Սեյֆ Ալ-Իսլամին ձերբակալելուց հետո Լիբիայի իշխանությունները հայտարարել են, որ նրան արդար դատաստան է սպասվում, որը կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին։





































