ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանն այս պահի դրությամբ իր շրջապատում ընտրակաշառքների բաժանման կամ կեղծիքների դեպքերի չի հանդիպել, սակայն վստահ է, որ դրանք մեծ թափով գործի են դրվելու հենց ընտրությունների օրը: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Ասել, որ այս պահին խախտումներ են արձանագրվել, ճիշտ չի լինի: Բայց սա դեռ չի նշանակում, թե դրանք ընդհանրապես չեն լինելու: Դրանք չեն լինում միայն այս շրջանում, իսկ ընտրությունների օրը, ինչպես հայտնի է, կաշառքները բաժանվում են հատուկ ցուցակներով: Մենք շատ ուշադիր ենք լինելու, որ նման դեպքերում փաստեր ունենանք»,- ասաց նա: