Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ դրական է համարում նահանգապետների թեկնածուների համար փրայմերիզների անցկացման գաղափարը:
«Եթե խոսենք իմ զգացողությունների մասին (ինձ նախապես հայտնել են այդ գաղափարի մասին) ապա դրանք ավելի շուտ դրական են, ինձ թվում է, որ դրանում ինչ-որ բան կա հօգուտ մեր ժողովրդի»,- ասել է Մեդվեդևը մի քանի նահանգապետների հետ հանդիպմանը:
Ավելի վաղ առաջարկ էր հնչել, որ նահանգապետների թեկնածուները մինչև գրանցումը նախապես ստանան ժողովրդի աջակցությունը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Մեդվեդևն շրջանների ղեկավարներին առաջարկել է ձևակերպել այդ նախաձեռնությունը և մշակել նախագահի վարչակազմի հետ:









































