ԱՄՆ ծովափնյա պարեկությունը որոշում է կայացրել ջրասույզ անել ճապոնական վթարային ձկնորսական նավը, որը մեկ տարի առաջ ցունամին քշել էր ու տարել Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ:
Ինչպես հաղորդում է CNN-ը, ներկայում նավը գտնվում է ամերիկյան Սիթկա քաղաքից 315 կմ հարավ-արևմուտք` Ալեքսանդրի արշիպելագի կղզիներից մեկի մոտ:
Նավի հայտնաբերման մասին հայտնի էր դարձել դեռ մարտի 11-ին: Մարտի 23-ին հաղորդվել էր, որ այն գտվում է Բրիտանական Կոլումբիայի ափերի մոտ:
Ներկայում, ինչպես նշում է Associated Press գործակալությունը, քամին այն հյուսիս է քշում ժամում 1 կմ արագությամբ: Իշխանությունները կարծում են, որ լքված նավը վտանգ է ներկայացնում նավիգացիայի տեսանկյունից:
Մինչ նավը ջրասույզ անելը կուսումնասիրվի, թե ինչ վիճակում է այն: Եթե լինի բավարար վիճակում, ապա 25 միլիմետրանոց հրանոթից կգնդակոծվի:
Նավը Ճապոնիայի ափերից հեռացել էր երկրաշարժի հետևանքով 2011թ. մարտի 11-ին:










































