«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ թիվ 37 ընտրատարածքում ինքնաբացարկ է ներկայացրել նաեւ ինքնառաջադրված Մալիկ Թելունցը: Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը հաստատեց մեր տեղեկությունը` հավելելով, որ իրենք ինքնաբացարկի դիմումն արդեն վերահասցեագրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ թիվ 37 ընտրատարածքում իրենց թեկնածությունն էին առաջադրել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն` ՀՀԿ-ական 28-ամյա Հայկ Գրիգորյանը, անկուսակցականներ Մալիկ Թելունցը, Թաթուլ Հակոբյանը, Վարազդատ Վարդազարյանը և Սամվել Հարությունյանը: Առաջադրված մեկ այլ թեկնածու` անկուսակցական Արտակ Սիսակյանը ավելի վաղ ևս ինքնաբացարկ էր հայտնել, իսկ Թաթուլ Հակոբյանի` թեկնածու լինելու հանգամանքը պարզ կլինի վաղը` ՀՀ վարչական դատարանի վճռից հետո, որը կորոշի` Թաթուլ Հակոբյանը վերջին 5 տարում ապրե՞լ է Հայաստանում, թե՞ ոչ: