ԱՆգլո-հոլանդական Royal Dutch Shell ընկերությունը մտադիր է ավելի քան 10 մլրդ դոլար ծախսել ԱՄՆ Լուիզիանա նահանգում գազը դիզելային վառելիքի վերածող գործարան: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով ընկերության ծրագերին լավատեղյակ իր աղբյուրներին:
Shell-ը ծրագրում է 2 տարի ծախսել ինժեներական հետազոտությունների վրա, որոնց ընթացքում պարզ կլինի, թե տնտեսապես որքան է հիմնավորված գործարանի կառուցումը: Միայն դրանից հետո ընկերության տնօրենների խորհրդի քվեարկությանը կդրվի գործարանի կառուցման հարցը:
Հրատարակության տվյալով` ապագա արտադրությունը պետք է օրական արտադրի 160 հազար ավտոմեքենաների լիցքավորման համար անհրաժեշտ վառելիք:
Ինչպես գրում է WSJ-ն, Shell-ը որոշել է գործարան կառուցել գազի` վերջին 10 տարում ռեկորդային գնանկման պայմաններում, որը տեղի է ունեցել թերթաքարային գազի արդյունահանման աճի ֆոնի վրա:
Սական դիզելային վառելքի գները դեռևս շարունակում են աճել:








































