News Georgia-ի փոխանցմամբ` վրացի պատգամավորների մեծ մասը պատրաստ է աջակցել ընդդիմադիր «Քրիստոնեա-դեմոկրատներ» խմբակցության նախաձեռնությանը, ըստ որի՝ Սահմանադրության մեջ պետք է արվեն հատուկ ուղղումներ, որոնք Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին հնարավորություն կտան մասնակցելու աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Վրաստանի գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանի քաղաքացի չհանդիսացող Բիձինա Իվանիշվիլին իրավունք չունի մասնակցել ընտրություններին, ստեղծել ու ֆինանսավորել քաղաքական կուսակցություններ:
Ըստ այդ ուղղումների՝ Վրաստանում ծնված ու վերջին 10 տարիներին Վրաստանում բնակված և ԵՄ-ի անդամ երկրի քաղաքացի հանդիսացող անձը, Վրաստանի քաղաքացու նման, իրավունք ունի մասնակցելու ընտրություններին:
Նշվում է, որ այդ նախաձեռնությունը խորհրդարանի դիտարկմանն է ներկայացվելու վաղը:










































