ՀՀ կառավարությունն այսօր նիստում հավանություն է տվել ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունման դեպքում դրանք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կհեշտացնեն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիների գանգատներով կայացված որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է որպես փոխհատուցում վճարել 63 հազար 545 եվրո, 120 հազար ԱՄՆ դոլար և 29 մլն 520 հազար դրամ։ Որոշում է ընդունվել կատարել այդ վճարումները։








































