2011-ին Ադրբեջանի ստանդարտացման պետական կոմիտեն մտադիր է արտերկրից ժամանակի էտալոն գնել: Չի բացառվում, որ ձեռք բերվի ևս երկու էտալոն, սակայն կոմիտեի ղեկավար Ռամիզ Հասանովը չի մանրամասնել՝ ինչ էտալոնների մասին է խոսքը: Հայտնի է դարձել, որ էտալոնների ձեռքբերումը նախատեսված է եղել իրականացնել Եվրամիության օժանդակությամբ, սակայն անհրաժեշտ գումար չի գտնվել, և ադրբեջանցիները սկսել են բանակցել սեփական գումարներով էտալոնները ձեռք բերելու հարցի շուրջ: Հասանովը շեշտել է, որ ժամանակի էտալոնի ձեռքբերումը քաղաքական խնդիր է, քանի որ շատ երկրներ չեն ցանկանում վաճառել այն: 1news.az-ի հաղորդմամբ, երկրում ներկայումս կա 11 էտալոն, առաջիկա 5 տարում ձեռք կբերվի ևս 50-ը: Ուշագրավ է ,որ այս պաշտոնյան վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանը պետք է միայն կենսական նշանակության էտալոնները գնի: