Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին դուրս են գրել հիվանդանոցից. նա արդեն տանն է: Սրտային առիթմիայի պատճառով երեկ նա ենթարկվել էր կարճատև՝ 10 րոպե տևողությամբ վիրահատության:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դերասանը հոսպիտալացվել էր Փարիզի ամերիկյան կլինիկա, որտեղ ենթարկվել էր վիրահատական միջամտության: BFM TV-ն ցուցադրել է Ալեն Դելոնի հետ բացառիկ հարցազրույց, որտեղ նա պատմել է, որ իրեն հիանալի է զգում դեպքից հետո, որը կարող էր պատահել յուրաքանչյուրի հետ:








































