ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:
Ապրիլի 7-ին, ժամը 16:00-ին «Հանրապետական» մարզադաշտում նշանակված Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը կկայանա «Փյունիկ» մարզադաշտում:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:








































