Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ`վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին «անիմաստ և թույլ» է որակել իրեն Վրաստանի քաղաքացիություն հատկացնելու մերժումը։
«Այժմ ոչ ոք չի կասկածում, թե որքան ապօրինի են ինձ զրկել քաղաքացիությունից: Մեր ողջ պետությունը կառուցվում է մեկ մարդու վրա: Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մենաշնորհել է իշխանությունը: Անգամ չեմ ցանկանում գնահատել արդարադատության նախարարության որոշումը: Ես չեմ փոխել հաղթանակի հասնելու իմ պլանները»,- ասել է նա:
Իվանիշվիլին հավելել է, որ ապրիլի վերջին կուսակցություն կստեղծի:
Հիշեցնենք, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը երեկ մերժել էր Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն հատկացնելու դիմումը՝ դա պատճառաբանելով նրանով, որ Իվանիշվիլին ներկայիս դրությամբ Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, և դրա համար նա կարող է ստանալ միայն երկքաղաքացիություն:











































