Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 1 մլրդ դրամ` քաղաքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի նախապատրաստական աշխատանքը կազմակերպելու համար։
Որոշումն ընդունելու հարցում նկատի է առնվել այն հանգամանքը, որ առկա ջերմատները կառուցվել են տասնամյակներ առաջ և իրենց տեխնոլոգիայով և արդյունավետությամբ զիջում են ժամանակակից ջերմատներին։
Որոշման արդյունքում կստեղծվեն ներդրումային ծրագրի իրականացման նպաստավոր պայմաններ, իսկ Երևանի ջերմաէլեկտրակայանի հարակից տարածքում ջերմատների կառուցմամբ կապահովվի բուսաբուծական արտադրանքի շուրջօրյա արտադրություն, կհիմնվեն նոր աշխատատեղեր։









































