Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գիշերը՝ ժամը 03.00-ին, Թուրքիայի հարավ-արևելքում ընկած Շըրնաքի նահանգի Իդիլ շրջանում գրանցվել են մի շարք պայթյուններ, որչից հրդեհ է բռնկվել մոտակայքում գտնվող «Քիրքուք-Յումուրթալըք (Ջեյհան)» նավթամուղում: Այն պայթեցվել է միանգամից 3 առանձին տեղերում:
Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու անվտանգության ուժերը: Ակնկալվում է, որ պայթյուններն իրականացրել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:
Դադարեցվել է խողովակաշարով նավթի մատակարարումը: Նավթամուղի տարեկան թողունակությունը կազմում է 70 միլիոն տոննա:









































