Չինաստանը փորձում է վերականգնել մի քանի կառավարական կայքեր այն բանից հետո, երբ դրանց վրա հարձակում էր գործել Anonymous ցանցահենային խումբը:
The Washington Post-ը տեղեկացնում է, որ որոշ կայքեր արգելափակված են մինչ այսօր:
Twitter սոցիալական ցանցի իր էջում Չինաստանում գործող Anonymous-ը ներկայացրել էր այն մի քանի կառավարական կայքերը, որոնց վրա կատարվել էր հարձակումը:
Ինչպես հայտնի է, Anonymous-ի ակտիվիստները նման հարձակումներ գործում են ողջ աշխարհում: Նրանք ցանցահենային հարձակումներ են գործում հիմնականում քաղաքական նպատակներով:
Չինաստանի կառավարական կայքերից մեկում թողած հաղորդագրության մեջ ցանցահեններն իրենց վրդովմունքն են հայտնել Չինաստանի կառավարության դեմ, որը մեծ թվով սահմանափակումներ է դրել համացանցի վրա:










































