Մոնրեալում ոստիկանությունը ձերբակալել է 80 ուսանողի, որոնք մասնակցել են ցույցի և դրան հաջորդած բախումներին: Այս մասին հաղորդում են կանադական լրատվամիջոցները:
Բախումները սկսվել են բուհերում վճարների բարձրացման դեմ բողոքի ակցիայից հետո: Ցուցարարների մի մասը ներխուժել է քաղաքի հյուրանոցներից մեկը, որտեղ սկսել է ավերել ճանապարհին պատահած ամեն ինչ, մյուս մասը հարձակվել է առևտրի կենտրոններից մեկի խանութների վրա:
Տեղեկացնենք, որ դժգոհությունների պատճառը իշխանությունների կողմից ուսման վճարը 1.3 հազար կանադական դոլարով թանկացնելու որոշումն է: Բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ: Իշխանությունները հայտարարել են, որ կաջակցեն սոցիալապես անապահով ուսանողներին:










































