«Հրապարակ»-ը գրում է, որ «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը չափազանց վատ վիճակում է հայտնվել քաղաքաշինության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո:
«Ըստ մեր աղբյուրների` Կարապետյանը մի խորհրդակցության ժամանակ ասել է, որ եթե ինքը գնում է մի հիմնարկ աշխատելու, այդ հիմնարկի ղեկավարը շատ արագ առաջ է գնում: Կարապետյանի այս խոսքերին շատ կտրուկ է արձագանքել քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ով ասել է, որ ոչ մի տեղ էլ չի պատրաստվում գնալ»:









































