Լոռու մարզի Հարթագյուղ համայնքը Վանաձոր-Գյումրի մայրուղուն միացնող ճանապարհահատվածը կհիմնանորոգվի: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարեվերջ:
3.3 կմ երկարությամբ Հարթագյուղ-Խնկոյան միջհամայնքային ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքների գնման արդյունքները կառավարությունը կհաստատի վաղը՝ ընտրված մասնակից ճանաչելով «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ին: Աշխատանքների համար նախատեսվում է ծախսել մոտ 410 մլն դրամ:










































