Նոր երկտեղանոց սարքը կարող է արագավազ եռականիից վերածվել ավտոժիրի: Մեքենան, կոնստրուկտորների հավաստմամբ, ենթարկվող է և հեշտ է կառավարվում՝ ինչպես ասֆալտի վրա, այնպես էլ երկնքում:
Ավելի քան յոթ տարի առաջ հաղորդվել էր PAL-V թռչող սարքերի փոխակերպման նախագծի մեկնարկի մասին:
Gizmag-ի տվյալներով՝ ճանապարհի վրա PAL-V սարքի երկարությունը 4 մետր է, իսկ լայնությունը և բարձրությունը` 1.6 մետր: Դատարկ մեքենան կշռում է 680 կիլոգրամ և կարող է տանել 230 կգ ծանրություն:
Եռանիվի և ավտոժիրի հիբրիդին գործի է գցում նաև թռիչքների համար նախատեսված՝ բենզինով աշխատող շարժիչը, որի հզորությունը 220 ձիաուժ է:
PAL-V-ի՝ ճանապարհային տարբերակից օդայինին անցումը տևում է առնվազն 10 րոպե: Օպերացիաների մի մասը կառավարվում է ձեռքով, ինչը պարզեցրել է կոնստրուկցիան և այն ավելի հուսալի դարձրել: «Եվ այդ գործընթացը սովորելն ամենևին էլ դժվար չէ»,– գրում է Мембрана–ն:
Թռիչքի համար այս սարքին անհրաժեշտ է ընդամենը 165 մետր ազատ տարածություն (ընդ որում՝ կարող է լինել նաև խոտային ծածկույթ), իսկ վայրէջքի համար` 30 մ: Այն ոչ միայն հարմար է, այլ նաև՝ ապահով:









































