Այսօր, Երևանի ժամանակով ժամը 11-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել ուկրաինական Մարգանեց քաղաքում: Ժամը 14:30-ի դրությամբ` վթարի արդյունքում զոհվածների թիվը հասել է քառասունի:
Վթարը տեղի է ունեցել այն պահին, երբ մոտ 50 հոգի տեղափոխող ավտոբուսը հատելիս է եղել երկաթուղային անցումը: Գնացքը հարվածել է ավտոբուսին, քանի որ վերջինիս վարորդը գծերը հատել է արգելող լույսի տակ: