«Երեկ մեր գործընկերը` ԱՄՆ-ի դեսպանը, բարձրագոչ հայտարարել է, որ ՀՀՊ-ի վերաբերյալ փոփոխություններ չի լինի, թեև թվում էր, դեսպանը`պետության ընկերը, պետք է հասկանա, որ պետք է հաշվի առնել համապատասխան պետության շահերը»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Բաքվում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղում դասախոսության ժամանակ:
Մակֆոլի հայտարարությունը բնորոշելու համար ռուս դիվանագետը օգտագործել է անգլերեն «arrogant» բառը, որը նաշանակում է «ինքնագոհ, մեծամիտ, ամբարտավան»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Լավրովը նաև հայտարարել է, որ «Սիրիայի բարեկամների» հանդիպումները խաթարում են երկրում բռնություններին վերջ դնելու գործընթացը:
ՌԴ արտգործնախարարը նաև նշաել է, որ Արևմուտքը, չարաշահելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը, Լիբիայից թողել է այն, ինչը դժվար է անվանել պետականություն: Այս մասին հայտարարել է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանում ԱՄն դեսպան Մայքլ Մակֆոլը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր են եվրոպական երկրներում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել, ինչն ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին կպաշտպանի հրթիռային իրական վտանգից:







































