Ֆրանսիացի դերասան 76-ամյա Ալեն Դելոնը հաստատել է իր հոսպիտալացման մասին տեղեկությունը: Նրա խոսքով՝ պատճառը սրտային առիթմիան էր: Ինչպես տեղեկացնում է RIA NOVOSTI-ն՝ հղում անելով Parisien ինտերնետ պարբերականին` դերասանին հիվանդանոցից դուրս կգրեն հինգշաբթի:
Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, դերասանին տեղափոխել էին Փարիզի ամերիկյան կլինիկա: Դելոնին երկու ժամ առաջ վիրահատել են, ամեն ինչ բարեհաջող է անցել:
Կարճատև վիրահատությունը վաղօրոք ծրագրված է եղել: Դեռ մի քանի շաբաթ առաջ Դելոնը իրեն լավ չէր զգում` գլխապտույտ և սրտխառնոց ուներ:










































