Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն իրեն անմեղսունակ ճանաչելու որոշումը գնահատում է որպես «չափազանց նվաստացուցիչ»: Այս մասին նա գրել է նորվեգական ԶԼՄ-ներին ուղղված իր նամակում, որից մի հատված այսօր հրապարակվել է «Վերդենս Գանգ» թերթում:
«Ինձ անմեղսունակ ճանաչելը վատագույն բանն է, որ կարող է պատահել, դա շատ նվաստացուցիչ կլինի»,- կարծում է ահաբեկիչը:
ԱՆդերս Բրեյվիկը կարծում է, որ իրեն հարկավոր է դատապարտել կատարած հանցագործության համար:
38-էջանոց գրության մեջ ահաբեկիչը հայտնում է, որ ապրիլի 16-ին վերսկսկելիք իր դատական նիստում ինքը մտադիր է վիճարկել դատական փորձաքննության 200 կետ: 2011թ. 2 հայտնի հոգեբույժներ եկան եզրակացության, որ Բրեյվիկը տառապում է պարանոիդ շիզոֆրենիայով ու պետք է ճանաչվի անմեղսունակ:
Հիշեցնենք, որ 2011թ. հուլսիսի 2-ին Նորվեգիայում Բրեյվիկի ահաբեկչության հետևանքով սպանվեց 77 մարդ:









































