ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարլին սուր քննադատության է ենթարկել Ստամբուլում կայացած «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպումը: Ինչպես հաղորդում է The Wall Sreat Journal թերթը, Սիրիայի ներկայացուցիչը այդպիսի հանդիման անցկացումը գնահատել է որպես Թուրքիայի կողմից պատերազմ Սիրիայի դեմ:
«Թուրքիայի կառավարությունը թշնամական քաղաքականություն է վարում Սիրիայի նկատմամբ: Երբ Թուրքիան իր մոտ ընդունում է մի նիստ, որն ուղղված է հարևան երկրի ինքնիշխանության խախտմանը, դա արդեն դիվանագիտական քայլ չէ, դա ընկալվում է որպես պատերազմի հայտարարում»,- ասել է Ջաֆարլին հատուկ կազմակերպված մամուլի ասուլիսում:
Մինչ այդ, մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցող իրավիճակը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, թե «Սիրիայում արյունահեղությունը չի դադարում, այնտեղ մինչ այժմ մարդկանց են գլխատում, մարդկային այդ սարսափը պետք է անհապաղ դադարեցնել:











































