РИА Новости-ի փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը Թեհրան կայցելի հաջորդ շաբաթ՝ քննարկելու համար Սիրիայի խնդիրը: Այս մասին այսօր առավոտյան հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Վերջինս մարտի 28-ին Թեհրանում հանդիպում էր ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, որի ժամանակ էլ նշել էր, թե Անանն Իրան է այցելելու ապրիլի 2-ին: Սակայն Անանի ներկայացուցիչները հերքել էին այդ տեղեկատվությունը:
Սալեհին կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո պարզաբանել է, թե ինչու է հետաձգվել Անանի իրանական այցը: Նա ընդգծել է, որ դրա պատճառը Անանի խիստ գրաֆիկ ունենալն է:








































