Վարշավայի ոստիկանությունը կանգնեցված մեքենայում հայտնաբերել է լեհ հայտնի նկարիչների կտավներ: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն` հղում անելով The News-ին:
Կտավները գողացվել էին 2008 թ. նոյեմբերին Desa աճուրդի տան պատկերասրահից: Ազդանշանի արձանագրումից 5 րոպե անց անվտանգության ծառայությունների աշխատակիցները դեպքի վայրում էին, սակայն գողերն արդեն անհետացել էին:
Խոսքը մոդեռնիստ Յացեկ Մալչևսկու «Բնանկարի ֆոնի վրա տղամարդու դիմանկար» կտավն է(1920) և էքսպրեսսիոնիստ Ստանիսլավ Իգնացիա Վիտկեվիչի «Կնոջ դիմանկարը»-ը (1931): Արվեստի գործերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 120 հազար եվրո:
Գողացված արվեստի գործերի պահման և տեղափոխման կասկածանքով 3 տղամարդ է ձերբակալվել: Նրանցից մեկը 46, մյուսները` 26 տարեկան են: Մեղադրանքների հաստատման դեպքում նրանց մինչև 10 տարի ազատազրկում է սպասվում: Ձերբակալվածների ազգության մասին չի հաղորդվում: