Monday, 08 06 2026
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում

Ադրբեջանը փորձում է միակողմանի ձևակերպումներ կորզել ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ.ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ մեծ կարևորություն են տալիս հարաբերությունների զարգացմանը Ֆինլանդիայի հետ և այսօր առիթն օգտագործել են՝ քննարկելու համար երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, տարածաշրջանային և միջազգային հարցեր, նաև Եվրոպական միություն-Հայաստան փոխգործակցությունը:

Գոհունակություն հայտնեցինք այն առաջընթացի վերաբերյալ, որն արձանագրվել է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Միմյանց ներկայացրեցինք զարգացումները Հայաստանում և Ֆինլանդիայում:

Հարց: Ադրբեջանի իշխանությունները, Բաքու այցելող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներից փորձում են հայտարարություններ կորզել ղարաբաղյան խնդրի վերաբրեյալ, շեշտադրում դնելով տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Ձեր կարծիքով ո՞րն է նման փորձերի նպատակը:

Է. Նալբանդյան: Ցավոք իսկապես այդպես է: Բաքուն միշտ փորձում է շանտաժի Ադրբեջան այցելող պատվիրակություններին՝ կորզելու համար միակողմանի ձևակերպումներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Պարզ է, որ այդ մոտեցումը և և ադրբեջանական այս փորձերի ջրաղացին ջուր լցնելը օգտակար չի կարող լինել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար:

Բայց մեկ բան ակնհայտ է, որ ինքնորոշման իրավունքը, ինքնորոշման սկզբունքը, որը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է այլ նաև ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային հանրության կարևորագույն նպատակներից է:
Այս սկզբունքն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմքում, որն առաջարկում են եռանախագահները այլ սկզբունքների հետ միասին: Այն որոշումները և հայտարարությունները, որոնք ընդունվել են ԵԱՀԿ-ի շրջանակներում. ես հիշեցնեմ արտգործնախարարների հանդիպումների շրջանակներում հայտարարությունները՝ Հելսինկիում ընդունված 2008թ. դեկտեմբերին, Աթենքում՝ 2009թ. դեկտեմբերին, Ալմա-Աթայում՝ 2010թ. հուլիսին, ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Աստանայում 2010 թ. դեկտեմբերին, անցյալ տարի դեկտեմբերին Վիլնյուսում՝ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում: Այս բոլոր ընդունված հայտարարությունների մեջ հստակ նշվում է ինքնորոշման իրավունքի մասին և եռանախագահները բազմիցս հայտարարել են, նաև ամենաբարձր մակարդակով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, իր ապագա կարգավիճակը:

Ադրբեջանի կողմից այդ փորձերը, ոչ թե նպատակ ունեն նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ՝ թոզ փչել իրենց հանրության աչքերին: Սա միանշանակ օգտակար չէ կարգավորման գործընթացի համար:

Բայց հուսով ենք, որ միջազգային հանրության, եռանախագահների աջակցությամբ բանակցությունները կշարունակվեն և լուծում կգտնվի այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկված են եռանախագահների կողմից՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում