ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության հարցերով վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ մարդկանց առևտրի զոհ է դարձել շուրջ 2.4 մլն մարդ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նրա խոսքերով՝ այդ 2.4 միլիոնի 80%-ը գտնվում է սեռական ստրկության մեջ: Մարդկանց առևտրով զբաղվողների զոհերի երկու երրորդը կանայք են:
Տարեկան մարդկանց առևտուրը դրանց կազմակերպիչներին բերում է մոտ 32 մլրդ դոլար:
Ընդ որում, Ֆեդոտովը նշել է, որ փրկել հաջողվում է 100 զոհից մեկին: Նա կոչ է արել միջազգային հանրությանը համակարգված տեղական, տարածաշրջանային և միջազգային գործունեություն ծավալել՝ նման տիպի հանցագործության դեմ պայքարելու համար:
ՄԱԿ-ի՝ կանանց հարցերով գործակալության ղեկավար Միշել Բաչելետն իր հերթին նշել է, որ «դժվար է պատկերացնել ավելի զզվելի և ապշեցնող հանցագործություն, քան մարդկանց առևտուրն է»:
Նիստի ավարտին Գլխավոր ասամբլեայի նախագահ Նասիր Աբդուլազիզ Նասերը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մարդկանց առևտրի զոհերի հիմնադրամում Ավստրալիան ներդրել է 200 հազար դոլար, Ռուսատսանը՝ 30 հազար դոլար, Լյուքսեմբւորգը՝ 30 հազար եվրո:











































