Սիրիայի Հոմս քաղաքից, որտեղ շարունակվում են բախումները զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև, փախստականները ստիպված են թաքնվել Դամասկոսի ծայրամասերում: RIA Novosti-ի թղթակիցը խիստ գաղտնիության պայմաններում կարողացել է տեսակցել նրանց հետ:
Արաբական հանրապետության մայրաքաղաքում փախստականներին օգնում են տեղի բարեգործական հիմնադրամը, որի աշխատակիցները RIA Novosti-ի թղթակցին պատմել են, որ կազմակերպությունն իր տրամադրության տակ ունի բարձրահարկ շենք, որտեղ ապաստան է գտել 30 ընտանիք:
«Հենց որ նրանց քաղաքներում իրադրությունը կայունանա, բոլոր փախստականները հետ կվերադառնան»,- պատմել է հիմնադրամի աշխատակիցը:
Պաշտոնական տվյալներով՝ 2011 թ. մարտի կեսերից հարևան Հորդանան է փախել շուրջ 80 հազար սիրիացի, որոնց մեծ մասը ապաստան է գտել իրենց հարազատների մոտ, ուստի գրանցված չեն որպես փախստական:
Թուրքիան վերջին օրերին ընդունում է օրական շուրջ 1000 փախստականի: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ առաջիկայում իրենց երկրում սիրիացի փախստականների թիվը կարող է անցնել 50 հազարից:








































