Հունաստանի նախկին վարչապետ Կոստաս Սիմիթսի գրասենյակի մոտ երեքշաբթի օրը պայթյուն է տեղի ունեցել և ուժեղ հրդեհ է բռնկվել։ Բբարեբախտաբար՝ ոչ ոք չի տուժել:
Ինքնաշեն պայթուցիկ սարքն աշախատել է տեղական ժամանակով 21-ին: Պայթյունի և հրդեհի ժամանակ շենքում մարդիկ են եղել, բայց նրանց հաջողվել է տարհանել:
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են հրշեջների 9 խումբ և 27 աշխատակիցներ:
Կոստաս Սիմիթսը նախկինում գլխավորում էր ՊԱՍՕԿ կուսակցությունը և 1996-2004 թթ եղել է երկրի վարչապետը: Ներկա դրությամբ 75–ամյա նախկին վարչապետը ոչ մի պաշտոն չի զբաղեցնում:









































