«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ մարտի 29-ին արտառոց դեպք է գրանցվել Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանին:
«Նշված օրը տվյալ կենտրոնի բժիշկները նախատեսել էին երիկամների փոխպատվաստում իրականացնել, սակայն վիրահատության 45 րոպեների ընթացքում պարզել են, որ դոնորը ևս առողջական լուրջ խնդիրներ ունի»:
Արա Բաբլոյանը թերթի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը` նշելով, որ դրանում որևէ արտառոց բան չկա. «Այո՛, նման բան եղել է, բայց ոչ ոք չի բողոքել, ուղղակի այդ վիրահատության ընթացքում պարզաբանվել է մի բան, որը հետազոտությունները չեն պարզաբանել»,- շտապել է բացատրել մարդու կյանքի հետ գործ ունեցող այս օրենսդիր բժիշկը, ով ՀՀԿ համամասնական ընտրացուցակի 20-րդ տեղն է զբաղեցնում:









































