Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ծրագրված «Կովկաս 2012» զորավարժությունները նման են այն զորավարժություններին, որոնք նախորդել էին 2008 թ. ռուս-վրացական պատերազմին, և չի բացառել նոր հակամարտության հնարավորությունը:
Երկուշաբթի օրը Վրաստանի ազգային անվտանգության քարտուղար Գիգա Բոկերիան Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ չի բացառել նոր ռուս-վրացական պատերազմը: Այդ կասկածները ծնվում են այն փաստից, որ այդ զորավարժությունների ժամանակ նախատեսվում է նաև Աբխազիայում և Հարավային Օսեթիայում գտնվող ռազմաբազաների համագործակցություն:
Նրա խոսքերով՝ Վրաստանը մի քանի անգամ բաց տեքստով Մոսկվայից պահանջել է պաշտոնապես ամրագրել, որ անցկացվելու են միայն օպերատիվ շտաբերի զորավարժություններ, բայց մինչ օրս դեռ պատասխան չի ստացել:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Վրաստանում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ:
Այս խնդրի շուրջ մտահոգություն է հայտնել ողջ միջազգային հանրությունը, այլ ոչ թե միայն Վրաստանը»,- հայտարարել է Վաշաձեն:







































