Monday, 08 06 2026
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքները ստորագրված են

Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Հանրակրթության մասին» օրենքները։

Հիշեցնենք, որ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման համար իրավական հիմք ստեղծող այս նախագծի դեմ լայնածավալ հասարակական ընդվզում էր առաջացել: Իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունն էին արտահայտել հարյուրավոր գիտնականներ, արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում սկիզբ առած շարժմանը միացել էին հազարավոր քաղաքացիներ:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը ամիսներ շարունակ աննկուն պայքար էր մղել, կազմակերպել բազմաթիվ ակցիաներ և բողոքի այլ միջոցառումներ` ընդդեմ այդ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունման: ԱԺ-ի կողմից օրենքի ընդունումից հետո նախաձեռնությունը իր բողոքի ձայնն էր բարձրացրել նախագահականի դիմաց` պահանջելով Սերժ Սարգսյանից չստորագրել այն:

Սերժ Սարգսյանը ստորագրել է նաև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին, «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ներքին աուդիտի մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում