Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Առաջիկայում կավարտվի Սոֆիայի առաջնորդանիստ հայկական եկեղեցու կառուցումը

Ապրիլի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները, համահունչ հայ և բուլղար ժողովուրդների պատմական բարեկամությանը, առաջընթաց են ապրում և զարգանում` ընդգրկելով համագործակցության տարբեր ոլորտներ: Նորին Սրբությունն անդրադարձավ անցյալ դարում Հայ Եկեղեցու և ժողովրդի կրած դժվարություններին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմական առաքելությանը հայ ժողովրդի կյանքում: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ այժմ հայ ժողովուրդը, հաղթահարելով իրեն բաժին ընկած դժվարությունները, հոգևոր վերազարթոնք է ապրում ինչպես Հայրենիքում, այնպես և Սփյուռքի տարբեր համայնքներում: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Բուլղարիայի հայոց թեմի և հայ համայնքի կյանքին, Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի` թեմի առաջնորդական տեղապահ նշանակմանը` ի դեմս վարչապետի գնահատանք հայտնելով Բուլղարիայի իշխանություններին հայ համայնքի, բուլղարահայության պատմամշակութային հոգևոր ժառանգության հանդեպ ցուցաբերվող խնամքի և ուշադրության համար: Վեհափառ Հայրապետը ուրախությամբ հաստատել է, որ Աստծու կամքով առաջիկային ավարտին կհասցվի Սոֆիայի առաջնորդանիստ հայկական եկեղեցու կառուցումը:

Իր հերթին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, անդրադարձավ Բուլղարիայում եկեղեցի-պետություն հարաբերություններին, մասնավորաբար պետության զորակցությանը Բուլղար Եկեղեցուն` պատմական վանքերի ու եկեղեցիների նորոգման և նոր եկեղեցիների կառուցման գործում: Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին` տիար Բորիսովն կարևորեց պատմության ընթացքում երկու ժողովուրդների կերտած բարեկամության ու կապերի պահպանումը և հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում Բուլղար Ուղղափառ Եկեղեցու և Բուլղարիայի հոգևոր կյանքի վերարթնության մասին նաև տեղեկություններ փոխանցել է պատվիրակության անդամ Նաթանայել միտրոպոլիտը:

Վերջում Նորին Սրբությունն եղբայրական իր սերն ու բարեմաղթանքներն է փոխանցել Բուլղար Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Մաքսիմ պատրիարքին` վերստին իր աղոթքն ու օրհնությունը բերելով Բուլղարիային և բուլղար ժողովրդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում