Այսօր դանակահարություն է կատարվել ԵՊՀ մուտքի մոտ, որի արդյունքում երկու հոգի որովայնի կտրած-ծակած վերքով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին «Առաջին լրատվական»-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեց Արմեն Մալխասյանը:
Նա նշեց, որ Երևանի պետական համալսարանի երկու ուսանողներ կտրած-ծակած վերքով հիվանդանոց են տեղափոխվել: Միջադեպի հանգամանքները պարզվում են:








































