Լոս Անջելեսի բնակիչներից մեկի տնից գողացել են չհրկիզվող պահարան՝ 10 մլն դոլարով և թանկարժեք իրերով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հանցագործությունը տեղի է ունեցել մարտի 16-ին՝ Հենոն փարքում: Հանցագործները ցատկել են ցանկապատի վրայով, կոտրել են տան ապակե դուռը և մտել ներս: Նրանք գտել են չհրկիզվող պահարանը և այն դուրս հանել տնից: Դրանում, բացի գումարից և արժեքավոր իրերից, եղել են նաև փաստաթղթեր:
Ոստիկանությունը ժամանել է այն բանից հետո, երբ միացել է ազդանշանային համակարգը:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Չհրկիզվող պահարանի սեփականատիրոջ անունը չի հաղորդվում:










































