Աստղագետները պարզել են, որ զանգվածային սև խոռոչները հիմնականում սնվում են կրկնակի աստղերի կեսերով, այլ ոչ թե գազերով ու փոշով, ինչպես կարծում էին մինչ օրս: Գիտնականների հոդվածը հրապարակվել է The Astrophysical Journal ամսագրում:
Ըստ ժամանակակից պատկերացումների՝ զանգվածային սև խոռոչներն առաջանում են գալակտիկաների կենտրոնում աստղային զանգվածների սև խոռոչներից՝ մատերիայի աստիճանական կլանման հետևանքով: Սակայն մատերիայի կլանման մեխանիզմը մինչև վերջ պարզ չէ: Մասնավորապես պարզ չէ, թե սև խոռոչներն ինչպես են այդքան արագ ծավալ հավաքում:
Նախկինում արդեն հայտնի էր, որ աճի բարձր արագությունը կարող է բացատրվել աստղերի կլանմամբ, այլ ոչ թե գազի կամ փոշու:
Այսպիսով, եթե խոռոչի տարածք ընկնում է կրկնակի աստղ, ապա կլանման գործընթացի արդյունավետությունը զգալիորեն մեծանում է, և սև խոռոչի աճի տեմպը սահմանվում է նրա տարածքում կրկնակի համակարգերի քանակով: