Ամերիկյան MSL մարսագնացը, որը հայտնի Է նաև Curiosity («Հետաքրքրություն») անվանումով, հաղթահարել Է դեպի Կարմիր մոլորակ տանող ճանապարհի կեսը,- հաղորդում Է Universe Today պարբերականը:
Այս պահին ապարատն անցել Է 567 միլիոն կիլոմետր երկարությամբ ճանապարհի կեսից ավելին: Զոնդը գտնվում Է Երկրից մոտավորապես 78 միլիոն կիլոմետր և Մարսից 50 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Կարմիր մոլորակի վրա իջեցումը նախատեսված Է 2012 թվականի օգոստոսին:
Դեպի Կարմիր մոլորակ MSL-ի մեկնարկը տրվել Է 2011 թվականի նոյեմբերի 26-ին: Ապարատի գլխավոր նպատակը կյանքի հետքերի որոնումն Է, ինչպես նաև մոլորակի երկրաբանական պատմության ուսումնասիրությունը: Այդ կարիքների համար մարսագնացը զինված Է բազմաթիվ սարքերով, որոնց թվում են չորս սպեկտրաչափ, ինչպես նաև ռուսաստանյան DAN սարքը Մարսի մակերևույթի «նեյտրոնային ալբեդոն» ուսումնասիրելու համար: Այն անհրաժեշտ Է սառցակուտակների որոնման համար:










































