Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկրում երկրորդ ատոմակայանի կառուցման մասին:
«Եթե լինի ձեր համագործակցությունը և ստեղծվեն համապատասխան պայմաններ, մենք պատրաստ ենք Բելառուսում կառուցել երկորորդ ատոմակայանը»,- հայտարարել է Լուկաշենկոն` այսօր հանդիպելով Մինսկում ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ Բելառուսը մտադիր է կառուցել առաջին ԱԷԿ-ը, որը բաղկացած կլինի երկու էներգաբլոկից` ընդհանուր` 2.4 մեգավատտ հզորությամբ: Առաջին բլոկի գործարկումը նախատեսված է 2017թ.:
Ռուսաստանն ու Բելառուսը 170 մլն դոլար կտրամադրեն բելառուսական ԱԷԿ-ի կառուցման ֆինանսավորմանը:
Բելառուսական ատոմակայանը նախատեսված է կառուցել Օստրովեցկի շրջանում` Լիտվայի հետ սահմանից ոչ հեռու:











































