News Georgia-ի փոխանցմամբ՝ այս տարի Վրաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ով հիվանդանալու 121 դեպք: Այս մասին հայտարարել է ինֆեկցիոն պաթլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտա-գործնական կենտրոնը:
Վերջինիս տվյալներով՝ մարտից սկսած՝ Վրաստանում ՁԻԱՀ-ից առաջացած բարդություններից մահացել է 13 մարդ: Վրաստանում ՁԻԱՀ-ով հիվանդանալու առաջին դեպքը գրանցվել է 1989 թվականին: Այդ ժամանակից ի վեր՝ Վրաստանում ՁԻԱՀ-ի զոհ է դարձել 716 մարդ:
Ներկայիս դրությամբ՝ Վրաստանում ՁԻԱՀ-ից բուժվում է 1157 մարդ, այդ թվում՝ 34 անչափահաս: Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվելու 3236 դեպք, որոնցից 2368-ը բաժին է ընկնում տղամարդկանց, իսկ 868-ը՝ կանանց: ՁԻԱՀ-ը զարգացել է նրանցից միայն 1965-ի մոտ:
Վրաստանում ՄԻԱՎ-ով վարակվելու հիմնական պատճառը ներարկվող թմրանյութերի գործածումն է, իսկ երկրորդ տեղում սեռական շփումներն են:








































