News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը հանդիպել է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ: Հանդիպման ժամանակ պատրիարքը հայտարարել է, որ արհեստականորեն են խնդիրներ ստեղծվել վրացիների, աբխազների ու օսերի միջև.
«Մենք ակնկալում ենք Բուլղարիայի օգնությունը Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցում: Դա մեր մեծ խնդիրն է: Ես 11 տարի հանդիսացել եմ Սուխումի միտրոպոլիտ:
Մենք երբեք նրանց հետ կոնֆլիկտներ չենք ունեցել: Աբխազները մեր եղբայրներն են: Մեր միջև առաջացած թյուրիմացություններն արհեստածին են: Նույնը վերաբերում է օսերի հետ մեր հարաբերություններին:
Կովկասում առկա ներկայիս իրավիճակը՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, չի կարող երկար շարունակվել: Մենք Կովկասում ցանկանում ենք խաղաղություն ու կայունություն»:









































