Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարան) շենքում տեղի է ունեցել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի պաշտոնական բացումը, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նիստը բացել է Միլլի մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովը, որը ողջունել է հյուրերին: Ելույթ է ունեցել նաև Ալիևը: Ապա մասնակիցներին ցուցադրել են Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի ուղերձը:
Նշվում է, որ նիստին մասնակցում են եվրոպական երկրների մոտ 200 ներկայացուցիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, հասարակական գործիչներ, Եվրախորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:










































