Այսօր Մատենադարանի մոտ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի կազմակերպած հանրահավաքին ներկա էին ոչ միայն Երևանի բնակիչներ, այլ նաև մարզերի ներկայացուցիչներ: Տիգրան Կարապետյանն իր ողջույնի խոսքում ասաց, որ ինքը վճռական է տրամադրված, որովհետև ունի ժողովրդի «դաբրոն». «Ես այսօր շատ վճռական եմ, որովհետև դուք ինձ հետ եք: Ես կարող եմ գործել համարձակ, քանի որ ունեմ ձեր «դաբրոն»: Կարապետիչը հայտարարեց, որ հանրահավաքի ժամանակ հնչելու է 20 կարգախոս. «Մենք հնչեցնելու ենք այն կարգախոսները, որոնք մտահոգում և տանջում են մեր հասարակությանը: Թող չիմանան, որ եթե ԱԼՄ-ն փակում են, ուրեմն դուք չեք կարող կապ հաստատել ինձ հետ, տվեք ձեր հեռախոսահամարը, վերցրեք իմը, մենք պահելու ենք այդ կապը: Եթե մինչև ամսի 28-ը իրենք քայլեր չանեն, մենք ասելու ենք՝ ո՛չ իշխանությանը, մենք կհայտատարենք արտահերթ ընտրություններ»: Տիգրան Կարպետյանն ավելացրեց նաև, որ ինքը ոչ ոքի մարդը չէ. «Մեկ ասում են՝ Գագիկ Ծառուկյանի մարդն եմ, մեկ՝ չգիտեմ ում, ես ասում եմ, որ ժողովրդի, կայարանցի տղա եմ, ես պատրաստ եմ մեռնել ձեզ համար»:









































