Tuesday, 16 06 2026
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր

Բարեգործություններ անում են ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը. «Ընտրությունը քոնն է» ՀԿ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նախընտրական զարգացումները ՀՀ-ում» թեմայի շուրջ քննարկմանը մասնակցում էին «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանը և նույն ՀԿ մամլո խոսնակ Հասմիկ Սարգսյանը: Վերջինս ներկայացրեց հասարակական կազմակերպության կողմից իրականացված դիտորդության արդյունքները: Նա նաև հույս հայտնեց, որ ԿԸՀ-ի կողմից Սուքիասյանի և Մադաթյանի չգրանցումը քաղաքական ենթատեքստ չունի:

Անդրադառնալով ընտրազանգվածին ընտրակաշառքներ բաժանելու ավանդույթին` ՀԿ նախագահն ասաց, որ դա նորություն չէ, և այս ոչ դրական երևույթը միշտ է եղել և այժմ էլ շարունակվում է, որի պատճառը երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է։ Ըստ նրա` հատկապես այն համայնքներում, որտեղ մարդիկ ապրում են վատ պայմաններում, պատրաստ են իրենց ձայները վաճառել 5 հազար դրամի դիմաց:

«Հայտնի են ընտրակաշառքի դեպքեր նվերների և բարեգործությունների տեսքով, գումարային դեպքերի մասին առայժմ տեղյակ չենք, չնայած ընտանիքներ կատարած այցելություններից պարզվել է, որ փոշեկուլներ են առաջարկվել էժան գներով: Բարեգործություններ անում են ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը` կապված մարտի 8-ի հետ։ Այս պահին այս երեք կուսակցություններն են բարեգործություններ անում»,- մանրամասնեց ՀԿ նախագահը։

Հարություն Համբարձումյանը հավելեց, որ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին կետով արգելվում է ընտրությունից մեկ օր առաջ և ընտրության օրը կաշառք բաժանել, իսկ մնացածը համարվում է քարոզարշավ: Նա նշեց, որ կուսակցությունները նմանատիպ գործունեությունը պարզաբանում են՝ ասելով, թե նախորդ տարիներին ևս եղել են նմանատիպ միջոցառումներ, սակայն բանախոսը դա համարում է ընտրակաշառք:

Նշենք, որ «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն զեկույց է պատրաստում իրենց կազմակերպության երկարատև դիտորդության հիման վրա: Հ. Համբարձումյանի փոխանցմամբ` մարզերում և Երևանում ունեն 82 դիտորդներ, ովքեր տասն օր անց պետք է ներկայացնեն այն բոլոր փաստերը, որոնք արձանագրել են: Ուստի այդ ժամանակ հնարավոր կլինի ավելի ճշգրիտ ներկայացնել պատկերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում