Ապրիլի 2-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 11 շենքի մոտից բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ երիտասարդը ապրիլի 2-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:







































