Անդրադառնալով երեկ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի պաշտոնանկությանը` «Ժողովուրդ»-ը գրում է.
«Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լևոն Երանոսյանը: Վերջինս «Երկրապահ» կամավորականների միության վարչության անդամ այն գեներալներից է, որը 2008-ին հայտնի հայտարարությամբ դուրս եկավ ԵԿՄ-ից, իսկ երբ ԵԿՄ-ն սատարեց Սերժ Սարգսյանին, վերադարձավ»:
Ինչ վերաբերում է Գաբրիելյանին, ապա, «ժողովուրդ»-ի տեղեկություններով նրա պաշտոնանկության պատճառը չարաշահումներն են:
«Ըստ լուրերի՝ նա տեխնիկայի պահեստամասեր ու անգամ որոշ զինատեսակներ է վաճառել, ինչը բացահայտվել է: Եվ որպեսզի չձերբակալվի, ու աղմուկ չբարձրանա, Ս. Սարգսյանը որոշել է նրան պաշտոնանկ անել»:
Այս լուրը ճշտելու համար թերթը դիմել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին, սակայն նա չի պատասխանել ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ էլ էլ.փոստին ուղարկված նամակին:










































